Logo

ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը որակավորման երկրորդ փուլում

22:57 / 15.07.2025Ֆուտբոլ
null

Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ։

Դիմակայության առաջին հանդիպումը կկանայա հուլիսի 22-ին կամ 23-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 29-ին կամ 30-ին։ Խաղացանկն ու ժամանակացույցը կհաստատվեն ավելի ուշ։

«Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։

«Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական ակումբ։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner