Logo

Չուամենին վնասվածք է ստացել

16:09 / 06.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյան Չուամենին վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը

Ֆրանսիացի ֆուտբոլիստը ձախ ոտքի կիսաջլային մկանի վնասվածք ունի: Ակնկալվում է, որ Չուամենին բաց կթողնի երեք շաբաթ ու շարք կվերադառնա միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո: 

«Ռեալի» կազմում վնասվածք ունեն նաև Անտոնիո Ռյուդիգերը, Դավիդ Ալաբան ու Ֆրանկո Մաստանտուոնոն: 

Լա լիգայի 12-րդ տուրում «Ռեալը» կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին»: Խաղը կկայանա նոյեմբերի 9-ին և ժամը 19:15-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:

fastnews-ads-banner