Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը:
Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը, որը գնահատվում է 394 միլիոն եվրո: Երկրորդը «Չելսիի» վինգեր Էստևաոն է՝ 118 մլն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին՝ 112 մլն եվրո:
4-10-րդ տեղերը՝
4. Ֆրանկո Մաստանտուոնո («Ռեալ Մադրիդ») - 102 մլն
5. Վարեն Զաիր-Էմերի (ՊՍԺ) - 92 մլն
6. Էթան Նվաների («Արսենալ») - 88 մլն
7. Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ») - 84 մլն
8. Ջեովանի Կենդա («Սպորտինգ») - 80 մլն
9. Էնդրիկ («Ռեալ Մադրիդ») - 73 մլն
10. Լուկաս Բերգվալ («Տոտենհեմ») - 68 մլն


