«Լիվերպուլի» հավերժ «20» համար Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի ողբերգական մահից մեկ ամիս չանցած՝ մերսիսայդյան ակումբում պորտուգալացու թիմակից Կոստաս Ցիմիկասը հուզիչ հարգանքի տուրք է մատուցել Ժոտային:
Ցիմիկասը Դիոգու Ժոտայի հիշատակին նվիրված դաջվածք է արել: Նա ձեռքին դաջել է «երանի այստեղ լինեիր» նախադասությունը և 20 թիվը. այդ խաղահամարով է Ժոտան հանդես եկել «Լիվերպուլում»:
Դաջվածքը հանրայնացրել է Puerto Ink Athens-ը հուլիսի 5-ին՝ Ժոտայի մահից երկու օր հետո:


