Սերբիայի Սուպերլիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» տանը 7-1 հաշվով հաղթել է Բելգրադի ՕՖԿ -ին:
«Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ձախեզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը Sofascore-ից ստացել է 7,1 գնահատական:
«Ցրվենա Զվեզդան» երկու տուրից հետո 6 միավորով առաջին տեղում է:


