Աշխարհի չորրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը, հաղթելով «Ուիմբլդոնում», տպավորիչ նվաճման է հասել, հաղորդում է Opta վիճակագրական ռեսուրսը:
24-ամյա լեհը պատմության մեջ 8-րդ թենիսիստուհին է, որը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթել է առնվազն երեք տեսակ կորտի վրա` խոտածածկույթի, հարդի և գրունտի:
Մինչև այս նման նվաճման էին հասել նաև Քրիս Էվերտը, Մարտինա Նավրատիլովան, Հանա Մանդլիկովան, Շտեֆի Գրաֆը, Սերենա Ուիլյամսը, Մարիա Շարապովան և Էշլի Բարթին:
«Ուիմբլդոնի» (խոտածածկ) տիտղոսից բացի, Շվյոնտեկը չորս հաղթանակ ունի «Ռոլան Գարոսում» (գրունտ, 2020, 2022 - 2024), մեկ հաղթանակ` ԱՄՆ-ի բաց առաջնությունում (հարդ, 2022):
8 - Iga Swiatek is the eighth player in the Open Era to win Women’s Singles Grand Slam titles on all three surfaces. Champion!#Wimbledon | @Wimbledon @WTA pic.twitter.com/L6Rkeomvze
— OptaAce (@OptaAce) July 12, 2025