«Բայերի» նորեկ Լուկաս Վասկեսը չի կարողացել ընտրություն կատարել Դանի Կարվախալի ու Տոնի Կրոսի միջև:
Գերմանական թիմի մամուլի ծառայությունը հարցեր է տվել Վասկեսին: Իսպանացին խուսափել է իր երկու նախկին թիմակիցների միջև ընտրություն կատարելուց.
«Ես չեմ կարող ընտրել. նրանք իմ ընկերներն են: Դա նույնն է, որ հարցնես՝ մայրիկի՞դ ես շատ սիրում, թե՞ հայրիկիդ: Ես չեմ կարող ընտրել»,- ասել է Վասկեսը:


