Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային առաջարկների բացակայության պարագայում Կազեմիրոյին կպահի թիմում, հաղորդում է Daily Mail-ը։
Բրազիլացի 33-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդում» կխաղա նաև հաջորդ մրցաշրջանում: Բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե ամռանը Կազեմիրոյի համար անգլիական ակումբին բավարարող տրանսֆերային առաջարկ լինի:
Նրա պայմանագրի ժամկետը կսպառվի հաջորդ մրցաշրջանի ավարտին: Կազեմիրոն 2022 թվականին է Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել անգլիական ակումբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Կազեմիրոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 124 խաղ, խփել 17 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։