UFC-ի նախագահ Դանա Ուայթը FULL SEND PODCAST յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Սպիտակ տանը հնարավոր մենամարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
«Անհավանական երեկո է լինելու։ Երազանքս կկատարվեր, եթե գլխավոր մենամարտում մրցեին Թոմ Ասպինալն ու Ջոն Ջոնսը։ Չեմ բացառում, որ օկտագոն կվերադառնա Քոնոր Մաքգրեգորը», - ասել է Ուայթը։
Սպիտակ տանը UFC-ի մրցաշար անցկացնելու մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա։