Աշխարհի 9-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը հաղթել է Ուելվայում (Իսպանիա) կայացած «Արքայական գավաթ» ցուցադրական մրցաշարը։
Ռուս թենիսիստը եզրափակիչ մրցախաղում երեք սեթում հաղթել է իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային՝ 6-2, 5-7, 6-2 հաշվով։
«Արքայական գավաթն» անցկացվում է 1912 թվականից և համարվում է թենիսի պատմության մեջ ամենահին մրցաշարերից։