Logo

Ինչպես դաշնակահարի դերն Էդրիեն Բրոուդիին ստիպեց նիհարել 15 կգ և դառնալ ամենաերիտասարդ օսկարակիրը [հետաքրքիր փաստ]

14:25 / 15.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Էդրիեն Բրոուդի

«Դաշնակահարը» ֆիլմում լեհ-հրեա երաժշտին մարմնավորելու համար Էդրիեն Բրոուդին ստիպված է եղել խիստ դիետա պահել․ դերասանն ընդամենը մեկ ամսում նիհարել է 15 կգ։ Բայց դա այդքանով չի ավարտվել: Որպեսզի հնարավորինս խորը ընկղմվի դերի մեջ, Բրոուդին խզել է սոցիալական բոլոր կապերը, դադարել է շփվել ընտանիքի հետ և նույնիսկ բաժանվել է ընկերուհուց: Նա անջատել է բջջային հեռախոսը և դաշնամուրի հետ փակվել բնակարանում, որը նվագել է օրական չորս ժամ։

Ռեժիսոր Ռոման Պոլանսկու աջակցությամբ Բրոուդին վեց ամիս վարել է միանգամայն ասկետիկ կյանք՝ հրաժարվելով մարդկանց հետ շփվելուց և ցանկացած նյութական հարստությունից։

29 տարեկանում Էդրիեն Բրոուդին դարձավ ամենաերիտասարդ օսկարակիրը «Լավագույն դերասան» անվանակարգում: Հենց այս դերն էլ նրան համաշխարհային հռչակ բերեց։

fastnews-ads-banner