Logo

Դավիդ Լուիսը վերադարձավ եվրոպական ֆուտբոլ

22:22 / 03.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» պայմանագիր է ստորագրել անվանի պաշտպան Դավիդ Լուիս հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

38-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը 2+1 սկզբունքով է։

Բրազիլացի պաշտպանը նախկինում հանդես է եկել «Չելսիում», ՊՍԺ-ում, «Արսենալում», «Բենֆիկայում» և այլ ակումբներում։ Նա 57 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականում, խփել 3 գոլ։

«Պաֆոսը» 2024/25 մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ դարձել է երկրի չեմպիոն։ Ակումբն այժմ մասնակցում է Չեմպիոնների լիգային և որակավորման երրորդ փուլում կմրցի Կևի «Դինամոյի» դեմ։

fastnews-ads-banner