Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն, հաղորդում է Globo-ն:
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է «Սելեսաոյին» միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին:
Դավիդեն, պորտուգալերենից ու իր հայրենի իտալերենից բացի, տիրապետում է նաև գերմաներեն, ֆրանսերեն ու իսպաներեն լեզուներին:
«Բոտաֆոգոն» Դավիդե Անչելոտիի համար առաջին ակումբն է, որտեղ նա զբաղեցնում է գլխավոր մարզչի պաշտոնը: Մինչև այս նա Կառլո Անչելոտիի օգնականն է եղել նաև «Բավարիայում», «Նապոլիում», «Էվերթոնում» և Մադրիդի «Ռեալում»: