Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կևին Դե Բրույնեն ժամանել է Նեապոլ, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն:
33-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել և մոտակա ժամերին պայմանագիր կստորագրի «Աձուրիի» հետ:
Դե Բրույնեն նոր թիմ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում, 2+1 համակարգով կստորագրի պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով:
2024/25 մրցաշրջանում բելգիացին «Ման. Սիթիի» կազմում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել 7 ասիստ: