«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգա հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է Marca-ն։
«Միշտ եղել են ակումբներ, որոնք հետաքրքրված էին իմ ծառայություններով, բայց այդ տարբերակները չեմ դիտարկել։ Ես գնահատված և արժեքավոր խաղացող եմ զգում, իսկ իմ ընտանիքը գոհ է Բարսելոնայի կյանքից։
Չեմ կարծում, թե պետք է տեղափոխվեմ Պրեմիեր լիգա` իմ խաղային որակներն ապացուցելու համար։ Առաջարկներ ունեցել եմ, բայց երջանիկ եմ «Բարսելոնայում»։ Պրեմիեր լիգան լավագույն առաջնությունն է, բայց դա չի նշանակում, որ պետք է տեղափոխվել այնտեղ։ Մանկուց երազել եմ խաղալ «Բարսելոնայում»»,- ասել է նիդերլանդցի ֆուտբոլիստը։
Իսպանիայի Լա լիգայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


