Logo

Դեշամ. «Ֆրանսիացի մարզիչներին թերագնահատում են նույնիսկ Ֆրանսիայում»

23:53 / 12.11.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ֆրանսիացի մասնագետների մասին, հայտնում է RMC Sport-ը։

Ուկրաինայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբի հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Դեշամին հարց է ուղղել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի մասնագետների բացակայության մասին.

«Իրավիճակը ցավալի է։ Ըստ իս` ֆրանսիացի մարզիչներին թերագնահատում են նույնիսկ Ֆրանսիայում։ Արտերկրում նույնպես նրանք ավելի ու ավելի պակասում են»,- ասել է 57-ամյա մասնագետը։

Ֆրանսիա - Ուկրաինա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին և ժամը 23:30-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ 1» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner