Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, հնարավոր է, գլխավորի «Ալ Իթիհադը», գրում է L'Equipe-ը:
Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբն ամեն ինչ անելու է՝ ֆրանսիացի մասնագետին հրավիրելու համար: Դեշամն արդեն հայտարարել է, որ ԱԱ-2026-ի ավարտից հետո հեռանալու է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Հատկանշական է, որ «Ալ Իթիհադում» է հանդես գալիս Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, որի հարաբերությունները Դեշամի հետ, մեղմ ասած, լավ չեն:
Դեշամը Ֆրանսիայի հավաքականում աշխատում է 2012 թվականից և այս ընթացքում հաղթել է Աշխարհի առաջնությունը, նվաճել Ազգերի լիգայի տիտղոսը:


