Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդն ասպետի կոչում կշնորհի Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին, հայտնում է The Sun-ը:
50-ամյա լեգենդն անվանը կմիացնի «Սըր» կոչումը, իսկ նրա կին Վիկտորյան կդառնա Լեդի Բեքհեմ:
Դևիդ Բեքհեմը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», «Միլանում», ՊՍԺ-ում և «Լոս Անջելես Գելեքսիում»:
Այժմ աստղային անգլիացին ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի նախագահն է: