Logo

Դի Մարցիո. «Ալ Հիլալը» մտադիր է եղել թիմ հրավիրել Ինձագիին

22:56 / 20.05.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

«Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիին, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։

49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրի հանդիպման ու ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի վրա։

«Ալ Հիլալը» մայիսի 2-ից առանց գլխավոր մարզչի է. պաշտոնից հեռացվել է Ժորժե Ժեզուշը։

fastnews-ads-banner