Logo

Դի Մարցիո. Կադիմյանը կարիերան կշարունակի Իտալիայում

00:58 / 28.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին վինգեր Գեղամ Կադիմյանը կտեղափոխվի Իտալիայի չորրորդ լիգան` Դ Սերիան ներկայացնող «Շակա», հայտնում է անվանի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

32-ամյա ֆուտբոլիստն արդեն Իտալիայում է և շուտով պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ։

Կադիմյանն այս տարվա մարտին երկու տարվա դադարից հետո վերսկսել էր կարիերան ու հանդես էր գալիս Չեխիայի երրորդ լիգայի «Զնոյմոյում»` 10 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 1 ասիստ։

Եզրայինը 2016-20թթ. հրավիրվել է Հայաստանի հավաքական, 16 խաղում աչքի է ընկել դարպասի երկու գրավմամբ:

fastnews-ads-banner