Logo

Diario Sport. Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից

11:26 / 26.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները, գրում է Diario Sport-ը։

Գերմանացի մասնագետը դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։

60-ամյա մարզչի որոշմամբ` այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։

Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից և անմիջական պարտականություններից։

fastnews-ads-banner