Logo

Դոնարումայի անգլիական սպասումները

10:36 / 29.07.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ապագան Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ում շարունակում է մնալ հարցականի տակ, հայտնում է Le Parisien-ը:

Նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ կողմերի բանակցությունները մտել են փակուղի, և ՊՍԺ-ն գործուն քայլեր է ձեռնարկում՝ նոր դարպասապահ ձեռք բերելու համար: Փարիզյան գրանդը մոտ է «Լիլից» Լյուկ Շևալյեի տրանսֆերային իրավունքը 40 միլիոն եվրոյով գնելուն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՊՍԺ-ն ոչ մի դեպքում չի ցանկանում, որ Դոնարումայի դեպքում կրկնվի այն, ինչ եղավ Կիլիան Մբապեի պարագայում:

ՊՍԺ-ն ցանկանում է դարպասապահի հարցը փակել մինչև «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը (օգոստոսի 13, ժ.՝ 23:00, «Ֆասթ Սպորտ»):

Ջանլուիջի Դոնարուման, որը տարեկան վաստակում է մոտ 10 միլիոն եվրո, արդեն մերժել է թուրքական ակումբներից մեկի առաջարկը և սպասում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներին: Իտալացուն ձեռք բերելու հավակնորդների թվում են մանչեսթերյան գրանդերը և «Չելսին»:

Իտալիա վերադառնալը Դոնարումայի համար քիչ հավանական է, քանի որ նա ակնկալում է բարձր աշխատավարձ:

fastnews-ads-banner