Logo

Դորտմունդի «Բորուսիայի» երրորդ անընդմեջ հաղթանակը

23:23 / 21.09.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։

Նիկո Կովաչի գլխավորած թիմի միակ ու հաղթական գոլը 20-րդ րոպեին խփեց Կարիմ Ադեյեմին։

Դորտմունդյան գրանդն առաջնությունում «չոր» հաշվով երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 10 միավորով երկրորդ տեղում է, «Վոլֆսբուրգը» 5 միավորով 12-րդն է։

Գերմանիայի Բունդեսլիգա, չորրորդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Վոլֆսբուրգ»` 1-0

Կարիմ Ադեյեմի, 20

Լուսանկարները՝ GettyImages-ի

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner