Logo

Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

21:48 / 09.08.2025Ֆուտբոլ
null

Շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում:

Emirates Cup ընկերական խաղում անգլիական գրանդը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացեց հաշիվը, նրան ասիստ կատարեց թիմի մեկ այլ նորեկ Մարտին Սուբիմենդին: Երկու րոպե անց հաշիվը 2-0 դարձրեց անգլիացի վինգեր Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին՝ նրա ասիստից հետո, խաղի վերջակետը դրեց ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի հարձակվող Կայ Հավերցը:

Ընկերական խաղ

«Արսենալ» - «Աթլետիկ Բիլբաո»` 3-0 (տեսանյութ)

Վիկտոր Դյոկերեշ, 34, Բուկայո Սակա, 36, Կայ Հավերց, 82

fastnews-ads-banner