Logo

ԵԱ. Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս եկավ եզրափակիչ

23:29 / 27.05.2025Մարմնամարզություն
null

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Համլետ Մանուկյանը հանդես է եկել նժույգ թափերի որակավորման փուլում և 14,566 միավորով եղել է առաջինը։ Նույն վարժությունում 14,400 միավորով երրորդը Մամիկոն Խաչատրյանն էր։

Օլիմպիական փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում հավաքել է 14,516 միավոր ու երկրորդ տեղով անցել է եզրափակիչ։

Արթուր Ավետիսյանը (14,300) և Վահագն Դավթյանը (13,866) օղակների վարժության որակավորման փուլը հաղթահարել են` զբաղեցնելով համապատասխանաբար 5-րդ ու 8-րդ տեղերը։ 

fastnews-ads-banner