Logo

Էդին Ջեկոն վերադարձել է Եվրոպա

18:38 / 10.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում», տեղեկացնում է «Վիոլայի» մամուլի ծառայությունը։ 

Կողմերի միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը կարող է երկարաձգվել մեկ տարով։

39-ամյա հարձակվողի նախորդ թիմը «Ֆեներբահչեն» էր, որտեղ բոսնիացին 2024/25 մրցաշրջանում 53 խաղում խփել է 21 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Ջեկոն Ա Սերիայում խաղացել է 2015-2023 թվականներին՝ պաշտպանելով «Ռոմայի» ու «Ինտերի» գույները։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner