Logo

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագ

13:55 / 07.11.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ այսուհետև թիմի ավագը կլինի «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ նախորդ խաղերում Հայաստանի հավաքականի ավագի պարտականությունները կատարում էր Տիգրան Բարսեղյանը, որը որակազրկվել է 3 խաղով։

Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականում 38 խաղում խփել է 10 գոլ։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner