Logo

Էկիտիկեն բացատրել է՝ ինչու էր «Լիվերպուլին» միանալու համար ճիշտ ժամանակը

18:42 / 25.07.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» նորեկ Ուգո Էկիտիկեն կարծում է, որ պատրաստ է խաղալ ամենաբարձր մակարդակով ու կատարելագործվել, հաղորդում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Կարծում եմ՝ սա ճիշտ պահն էր («Լիվերպուլ» տեղափոխվելու-խմբ.)։ Ես Բունդեսլիգա եկա քաղցած. ուզում էի ցույց տալ, որ լավ խաղացող եմ և կարող եմ տարբերություն ստեղծել խաղադաշտում։ Կարծում եմ՝ նախորդ մրցաշրջանում լավ խաղացի։ Հիմա զգում եմ, որ պատրաստ եմ ավելի մեծ քայլ անել և խաղալ ամենաբարձր մակարդակով, կատարելագործվել, տեսնել, թե ինչ կարող եմ անել։ Ահա թե ինչու եմ կարծում, որ սա ինձ համար ճիշտ ժամանակն է և այստեղ գալու համար կատարյալ պահը:

Պարզապես հաճույք է խաղալ այսքան լավ խաղացողների հետ։ Ես ուզում եմ ավելին անել՝ նույն մակարդակի վրա լինելու և նույնիսկ ավելի լավը դառնալու համար։

Ակնհայտ է, որ «Լիվերպուլն» արդեն գագաթնակետին է, բայց մենք դեռ շատ բան ունենք անելու։ Պետք է ամեն մրցաշրջան բարելավվենք՝ հաջողության հասնելու համար։ Լինելու է դժվար ու երկար մրցաշրջան, բայց մենք ունենք որակ՝ ամեն ինչի հասնելու համար»,- ասել է Էկիտիկեն:

Անգլիայի չեմպիոնը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» վճարել է 95 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երկարաժամկետ պայմանագիր:

Կարդացեք նաև՝

fastnews-ads-banner