Logo

ԵԼ. Բարսեղյանն ասիստ կատարեց, բայց «Սլովանը» կրկին պարտվեց

23:51 / 28.08.2025Ֆուտբոլ
null

Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում հյուրընկալվելիս պարտվեց 2-3 հաշվով: Դիմակայության առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը տանը պարտվել էր 0-1 հաշվով:

Բարսեղյանը մասնակցեց ամբողջ պատասխան խաղին, 43-րդ րոպեին էլ գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Մակին:

Այսպիսով՝ «Սլովանը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում, իսկ «Յանգ Բոյզը» հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում:

Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան խաղ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)` 3-2 (առաջին խաղը` 1-0)

Արմին Ժիգովիչ, 29, 52, Քրիս Բեդիա, 37 - Ռոբերտ Մակ, 43, Դավիդ Ստրելեց, 87

fastnews-ads-banner