Logo

El Chiringuito. Խուլիան Ալվարեսն ամռանը կարող է հեռանալ «Աթլետիկոյից»

18:29 / 22.05.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է El Chiringuito-ն:

Աշխարհի չեմպիոնի տրանսֆերով լրջորեն հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլը», Մյունխենի «Բավարիան» և Լոնդոնի «Արսենալը»:

Հավանական գործարքը դժվարացնում է 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2030 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Խուլիան Ալվարեսն «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել 29 գոլ:

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner