Logo

El Chiringuito. Վինիսիուսը ձմռանը կարող է հեռանալ «Ռեալից»

18:40 / 22.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը 2026թ. ձմռանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է El Chiringuito TV-ն։

Բրազիլացի ֆուտբոլիստն ակումբում դժգոհ է իր նոր կարգավիճակից ու խաղային դերից։

«Եթե ոչինչ չփոխվի, Վինիսիուսը, հավանաբար, հունվարին չի մնա «Ռեալում»»,- ասել է հեռուստաալիքի լրագրող Մարկոս Բենիտոն։

25-ամյա եզրայինն անհանգստացած է, որ այլևս նախկին կարևորությունը չի ունենա «Արքայական ակումբում»։

Վինիսիուսը 2025/26 մրցաշրջանում 6 անգամ է խաղադաշտ դուրս եկել, սակայն ոչ մի ամբողջական հանդիպման չի մասնակցել։

fastnews-ads-banner