Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց «Բանիկի» հետ։
«Լեգիան» պարտությունից խուսափեց 88-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։
Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվեց «Ուտրեխտին»։
Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, որը դաշտում անցկացրեց 77 րոպե։
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։
Եվրոպա լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպումներ
«Բանիկ» (Չեխիա) - «Լեգիա» (Լեհաստան)` 2-2 (տեսանյութ)
Մատեյ Սին, 13, Միխալ Ֆրիդրիխ, 65 - Բարտոշ Կապուստկա, 32, Ժան-Պյեռ Նսամե, 88
«Շերիֆ» (Մոլդովա) - «Ուտրեխտ» (Նիդերլանդներ)` 1-3 (տեսանյութ)
Պետեր Ադեմո, 24 - Վիկտոր Յենսեն, 33, Նիկ Վիրգևեր, 54, Ադրիան Բլեյք, 70


