Logo

ԵԼ. «Լինկոլն Ռեդ Իմպս» - «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը

20:54 / 03.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սլովակիայի մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Լինկոլն Ռեդ Իմպս» - «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Ֆիկիպ Գլովան, որին խաղադաշտում կօգնեն Դանիել Պոլաչեկը և Պետեր Բեդնարը։ Տեսաօգնականը կլինի Մարտին Դոհալը, նրա օգնականը` Էրիկ Գեմցիկին: Լուկաս Դզիվյակը չորրորդ պաշտոնյան է։

«Լինկոլն Ռեդ Իմպս» - «Նոա» հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20:00-ին։

fastnews-ads-banner