Logo

ԵԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» առաջին հաղթանակը, այլ արդյունքներ

23:57 / 06.11.2025Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Լիլին»։

Սերբիայի չեմպիոնից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

«Ցրվենա Զվեզդան» առաջին հաղթանակը տարավ ու 4 միավորով 24-րդն է, «Լիլը» 6 միավորով 15-րդ տեղում է։

Լիգայի փուլում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Միդտյուլանը»` 3-1 հաշվով առավելության հասնելով «Սելթիկի» դեմ խաղում։

Դանիական ակումբը 12 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Սելթիկը» 4 միավորով 25-րդն է։

«Սելտան» հյուրընկալվելիս 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում։

Կլաուդիո Խիրալդեսի գլխավորած թիմը 9 միավորով երրորդն է, «Դինամոն»` 7 միավորով 8-րդը։

Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, չորրորդ տուր

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Լիլ» (Ֆրանսիա)` 1-0

Մարկո Առնաուտովիչ, 85 (11մ)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Սելտա» (Իսպանիա)` 0-3

Պաբլո Դյուրան, 4, 44, Սերխի Դոմինգես, 28 (ինքնագոլ)

«Զալցբուրգ» (Ավստրիա) - «Գոու Ըհեդ Իգլզ» (Նիդերլանդներ)` 2-0

Յորբե Վերտեսեն, 59, Ալեքսա Տերզիչ, 80

«Միդտյուլան» (Դանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 3-1

Մարտին Էռլիչ, 34, Մարտին Գոգորզա, 35, Ֆրանսուլինո, 41 - Ռեո Հատատե, 81 (11մ)

«Բազել» (Շվեյցարիա) - «Ստյաուա» (Ռումինիա)` 3-1

Ջերդան Շաքիրի, 19 (11մ), 73, Իբրահիմ Սալահ, 89 - Դարիուս Օլարիու, 57

Հեռացում` Շտեֆան Տիրնովանու, 12 («Ստյաուա»)

«Մալմյո» (Շվեդիա) - «Պանատինայկոս» (Հունաստան)` 0-1

Ֆիլիպ Ջուրիչիչ, 85

Չիրացված 11-մետրանոց` Կարոլ Սվիդերսկի, 20 («Պանատինայկոս»)

«Ուտրեխտ» (Նիդերլանդներ) - «Պորտու» (Պորտուգալիա)` 1-1

Միգել Ռոդրիգես, 48 - Բորխա Սայնս, 66

Հեռացում` Վասիլիոս Բարկաս, 66 («Ուտրեխտ»)

«Նիս» (Ֆրանսիա) - «Ֆրայբուրգ» (Գերմանիա)` 1-3

Կեյվին, 25 - Յոհան Մանզամբի, 29, Վինչենցո Գրիֆո, 39 (11մ), Դերի Շերհանտ, 42

«Շտուրմ» (Ավստրիա) - «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա)` 0-0

Չիրացված 11-մետրանոց` Մորգան Գիբս-Ուայթ, 35 («Նոթինգհեմ Ֆորեսթ»)

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner