Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը 2,5 ամսվա ընդմիջումից հետո կորտ է վերադարձել: Աշխարհի 119-րդ ռակետը պարտվել է Տուկումանում մեկնարկած WTA-ի երկրորդ կարգի մրցաշարի առաջին շրջանում:
23-ամյա Ավանեսյանը մրցել է աշխարհի 191-րդ ռակետ Եկատերինա Գորգոձեի դեմ և պարտվել 3-6, 3-6 հաշվով: Վրացին հաղթել է 1 ժամ 22 րոպեում:
Հայ թենիսիստուհին նախորդ անգամ կորտում եղել էր օգոստոսի 27-ին` US Open-ի առաջին շրջանում պարտվելով ռուս Անաստասիա Զախարովային: Ավանեսյանն առողջական խնդիրների պատճառով էր դադար վերցրել մարզական կարիերայում:


