Բրազիլիայի հավաքականի պաշտպան Էմերսոն Ռոյալը 6 տարի անց վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Ֆլամենգոյի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար բրազիլական ակումբն իտալական «Միլանին» վճարել է 9 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:
Էմերսոնը նախկինում խաղացել է նաև կատալոնական «Բարսելոնայում», Լոնդոնի «Տոտենհեմում», անդալուզական «Բետիսում» և բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյում»:


