«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան քթի կոտրվածք է ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանացի պաշտպանը «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի խաղի դրվագներից մեկում վնասել է քիթը: Խաղից հետո Գարսիան ասել էր, որ հնարավոր է՝ քթի կոտրվածք ունի: Ավելի ուշ «Բարսելոնան» հաստատել է տեղեկությունը:
«Բարսելոնայի» պաշտպանը, հնարավոր է, բաց թողնի «Սելտայի» դեմ Լա լիգայի առաջիկա խաղը: Գարսիան դաշտ վերադառնալուց հետո որոշ ժամանակ դիմակ կկրի:


