Logo

Էրիկ Օկանսին` «Փյունիկի» ֆուտբոլիստ

20:27 / 15.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Օկանսիի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Գանացի ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», 34 խաղում 7 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։

27-ամյա կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև բելգիական ակումբներում` «Էյպենում», «Կորտրեյկում», «Վասլանդ Բևերենում» ու «Լիերսում»։

fastnews-ads-banner