Ֆեդերիկո Կիեզան, ըստ ամենայնի, կմնա «Էնֆիլդում»՝ չնայած «Լիվերպուլի» կազմում անհաջող դեբյուտային մրցաշրջանին, գրում է Goal-ը:
Իտալացին «Յուվենտուսից» միացավ «Լիվերպուլին», բայց չկարողացավ տեղ գտնել Առնե Սլոթի թիմի մեկնարկային կազմում՝ 2024/25 մրցաշրջանում անցկացնելով ընդամենը 14 խաղ։ «Կարմիրները», սակայն, պատրաստ են Կիեզային երկրորդ հնարավորություն տալ, բայց նոր դերում։
Դեյվիդ Օրնշտեյնը գրել է, որ Կիեզան նոր մրցաշրջանում կարող է նոր դեր ունենալ «Լիվերպուլում»՝ հաշվի առնելով այն, որ «Պրեսթոնի» դեմ նախամրցաշրջանային առաջին ընկերական խաղում իտալացին ելույթ էր ունենում «9 համարի» դիրքում։
Այդ դիրքում «Լիվերպուլը» կարող է քիչ տարբերակներ ունենալ, քանի որ Դարվին Նունյեսը կարող է հեռանալ, իսկ Լուիս Դիասի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: «Կարմիրները» պատրաստ կլինեն երկու խաղացողներին էլ բաց թողնելուն, եթե ստանան ցանկալի փոխհատուցում: Ըստ այդմ՝ ամառային տրանսֆերային պատուհանին Կիեզայի տրանսֆերային իրավունքը վաճառելը կարծես թե քննարկելի տարբերակ չէ Անգլիայի չեմպիոնի համար։
Կիեզայի ծառայություններով հետաքրքրվել են Ա Սերիայի մի քանի ակումբներ, այդ թվում՝ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն»։ Այդուհանդերձ, քիչ հավանական է, որ «Լիվերպուլը» կքննարկի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ որևէ առաջարկ։
Կարդացեք նաև՝










