Logo

Երկրորդ տարին անընդմեջ կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց Այտանա Բոնմատին

01:24 / 29.10.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Այտանա Բոնմատին երկրորդ տարին անընդմեջ France Football-ից ստացավ կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակը»:

26-ամյա Բոնմատին կատալոնական գրանդի հետ նախորդ մրցաշրջանում հաղթել էր Իսպանիայի առաջնությունում, գավաթում, Սուպերգավաթում և Չեմպիոնների լիգայում:

Հիշեցնենք, որ 2021 և 2022 թվականներին էլ կանանց «Ոսկե գնդակը» նվաճել էր «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ալեքսիա Պուտելյասը:

fastnews-ads-banner