Logo

Երկու առանցքային ֆուտբոլիստ վերադարձել է «Բարսելոնայի» հայտացուցակ

16:44 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Հանս-Դիտեր Ֆլիկը ներկայացրել է «Բարսելոնայի» հայտացուցակն «Էլչեի» դեմ Լա լիգայի 11-րդ տուրի տնային խաղին: Կատալոնական գրանդի հայտացուցակ են վերադարձել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն:

Վնասվածքի պատճառով բացակայում են դարպասապահներ Ժոան Գարսիան և Մարկ-Անդրե տեր Շտեգենը, պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, կիսապաշտպաններ Պեդրին ու Գավին, վինգեր Ռաֆինյան: 

Իսպանիայի գործող չեմպիոնի մասնակցությամբ խաղը Երևանի ժամանակով 21:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner