Logo

ESPN. Էնդրիկը կարող է հեռանալ «Ռեալից»

23:27 / 24.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կարող է շուտով հեռանալ ակումբից, գրում է ESPN-ը։

«Լոս Բլանկոսը» մտադիր է բրազիլացի ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրել այլ ակումբի։

Մադրիդյան գրանդի մարզչական շտաբը կարծում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակն Իսպանիայի Լա լիգան ներկայացնող որևէ ակումբ տեղափոխվելն է` առաջնությանն ավելի լավ հարմարվելու համար։

Բրազիլիայի ազգային հավաքականը վերջերս գլխավորած Կառլո Անչելոտին Էնդրիկին մտադիր է ընդգրկել աշխարհի 2026թ. առաջնության հայտացուցակում, բայց իտալացի մասնագետի համար նույնպես կարևոր է, որ նա խաղային պրակտիկա ունենա։

Էնդրիկը չի ցանկանում հեռանալ «Ռեալից»։ Նա ուզում է մնալ ակումբում ու պայքարել մեկնարկային տեղի համար և անցնել Վինիսիուսի ճանապարհով։

Երիտասարդ հարձակվողը 2024թ. ամռանն է տեղափոխվել «Արքայական ակումբ», 37 խաղում 7 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։

fastnews-ads-banner