«Ատլանտա Հոուքսի» առաջատար Թրեյ Յանգը «Բրուքլին Նեթսի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության խաղում ծնկի վնասվածք է ստացել, հաղորդում է ESPN-ը:
Յանգը ՄՌՏ հետազոտություն է անցել. ախտորոշվել է աջ ծնկի միջային կողմնակի կապանի վնասվածք: Առնվազն 4 շաբաթ նա չի օգնի իր թիմին:
Յանգը 4 շաբաթ անց ևս մեկ հետազոտություն կանցնի:
Այս մրցաշրջանի 5 խաղում Յանգը միջինում վաստակել է 17.8 միավոր, գրանցել 2 ռեբաունդ և կատարել 7.8 ասիստ:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


