«Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն կհեռանա ակումբից, եթե Նիկո Ուիլյամսը տեղափոխվի մադրիդյան գրանդ, հաղորդում է Marca-ն:
Ուիլյամսի հնարավոր տեղափոխությունն ակումբի ղեկավարությանը կստիպի հրաժարվել հարձակման գծի խաղացողներից մեկից: Այդ ֆուտբոլիստը կլինի Ռոդրիգոն, որը կասկածներ ունի ակումբում իր ապագայի վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոդրիգոյի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Չելսին»:
Marca. «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Նիկո Ուիլյամսի ծառայություններով