Logo

Եվրո-2024. Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստը պատմել է հանդերձարանում միջադեպի մասին

18:19 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին պատմել է, թե ինչպես է թիմն արձագանքել Ռումինիայից կրած խոշոր հաշվով պարտությանը Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում։

«Հանդերձարանում իսկապես թեժ էր, չեմ ժխտի, որ լուրջ զրույց ենք ունեցել, բարձր ձայներ իրոք լսվել են, բայց այն, ինչ տեղի է ունեցել հանդերձարանում, կմնա այնտեղ: Կարծում եմ՝ մեր տղաները ճիշտ եզրահանգումներ կանեն և կմտածեն այն ամենի շուրջ, ինչ տեղի ունեցավ»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը 3 անպատասխան գնդակ էր բաց թողել Ռումինիայի հետ մրցավեճում:

Հանդիպումից հետո ուկրաինացիների գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովը մտել էր հանդերձարան, սակայն ֆուտբոլիստները նրան խնդրել են դուրս գալ սենյակից: 

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner