Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց Դանիայի թիմին:
Հայաստանի ազգային հավաքականից գոլ խփեցին Նիկիտա Խրոմիխը, Գարեգին Մաշումյանը և թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանը:
Ռուբեն Նազարեթյանի թիմն ընտրական 6-րդ խմբում վերջին տուրից առաջ 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականը երկրորդ տեղում գտնվող Ղազախստանի թիմին գերազանցում է երեք միավորով: Հավաքականները մարտի 12-ին կմրցեն Երևանում:
Վերջին տուրում նույնիսկ ոչ-ոքի արդյունքը Հայաստանի հավաքականին կպարգևի Եվրոպայի առաջնության ուղեգիր: Երկրորդ տեղ նահանջելու դեպքում Նազարեթյանի թիմն ուղեգրի համար կպայքարի փլեյ-օֆֆում:
Դանիա - Հայաստան խաղը հեռարձակվում էր Fast Sports հեռուստաալիքով: Հայաստան - Ղազախստան վճռորոշ խաղը ևս կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում (մարտի 12, 19:00):
Ֆուտզալի Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլ, 5-րդ տուր
Դանիա - Հայաստան` 1-3