Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց Հունաստանի ազգային հավաքականը չորրորդ տուրում 77-80 հաշվով անսպասելի պարտություն է կրել Բոսնիա և Հերցեգովինայի թիմից։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել բոսնիացիների կենտրոնական Յուսուֆ Նուրկիչը, որը դաբլ-դաբլ է գրանցել` վաստակելով 18 միավոր, կատարելով 10 ռեբաունդ ու 3 ասիստ։
Հունաստանի թիմից հանդիպումը բաց է թողել առաջատար Յանիս Ադետոկունբոն։
Սպանուլիս Վասիլիսի գլխավորած հավաքականը 7 միավորով C խմբի առաջատարն է, Բոսնիա և Հերցեգովինայի թիմը 6 միավորով բարձրացել է երկրորդ տեղ։
Եվրոբասկետ-2025, չորրորդ տուր
C խումբ
Հունաստան - Բոսնիա և Հերցեգովինա` 77-80 (25-19, 13-25, 14-17, 25-19)


