Եվրոպական մի շարք երկներ կոչ են արել Իսրայելին հեռացնել մրցույթից՝ Գազայի պատերազմի անմարդկային հետևանքների և քվեարկության համակարգի մանիպուլյացիայի կասկածների պատճառով։
Իսրայելը թույլտվություն է ստացել մասնակցել Եվրատեսիլ 2026-ին։ Արդյունքում՝ Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Սլովենիան և Իսլանդիան որոշել են բոյկոտել մրցույթը։

Նրանք առաջարկել էին, որ Եվրոպական հեռարձակողների միությունը գաղտնի քվեարկություն անցկացնի այս հարցի շուրջ, սակայն Ժնևում կայացած Եվրոպական հեռարձակողների միության ժողովում ընդունվել է քվեարկության նոր կանոններ. անդամների մեծամասնությունը համաձայնել է, որ մասնակցության վերաբերյալ լրացուցիչ քվեարկության անհրաժեշտություն չկա։
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Եվրոպական հեռարձակողների միության որոշումն անվանել է համերաշխության, եղբայրության և համագործակցության արժեքավոր ժեստ, որը խորհրդանշում է հաղթանակ նրանց նկատմամբ, ովքեր փորձում են լռեցնել Իսրայելին։
Որոշման հրապարակումից անմիջապես հետո հոլանդական Avrotros հեռարձակող ընկերությունը հայտարարել է մրցույթից դուրս գալու մասին՝ նշելով, որ երկրի մասնակցությունը ներկայիս պայմաններում անհամատեղելի է իրենց համար կարևոր հասարակական արժեքների հետ։ Հոլանդիային հաջորդել է Իսպանիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Սլովենիան և Իսլանդիան:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա 2026 թվականի մայիսին՝ Վիեննայում։


