Logo

Եվրոպայի չեմպիոն Ռոդրին` «Ոսկե գնդակի» դափնեկիր

01:44 / 29.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին France Football-ի վարկածով ճանաչվեց այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Շատլե թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ 28-ամյա ֆուտբոլիստին մրցանակը հանձնեց պատմության միակ «Ոսկե գնդակի» աֆրիկացի դափնեկիր Ջորջ Վեան:

Ռոդրին նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթել էր Անգլիայի Պրեմիեր լիգայում, իսկ ամռանն Իսպանիայի ազգային հավաքականի հետ Գերմանիայում նվաճել Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը:

Նախորդ անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը իսպանացիներից ստացել էր կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը` 1960 թվականին:

Ռոդրիին լավագույն քառյակում հաջորդեցին Մադրիդի «Ռեալի» խաղացողներ, բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը և իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը:

«Արքայական ակումբի» պատվիրակությունը բոյկոտեց «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը և չժամանեց Փարիզ:

Возможно, это изображение 1 человек, играет в футбол, играет в футбол и текст

fastnews-ads-banner