Logo

Ռոմանո. Տեն Հագը համաձայնության է եկել «Բայերի» հետ

15:29 / 23.05.2025Ֆուտբոլ
null

Նիդերլանդցի մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Այժմ «Դեղագործները» պետք է վերջնական որոշում կայացնեն, քանի որ ակումբի ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում մի քանի թեկնածուի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ստանձնելու թիմի ղեկը շաբաթվա ընթացքում գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներ ունենալուց հետո:

Էրիկ տեն Հագի ծառայություններով հետաքրքրված է նաև Ամստերդամի «Այաքսը»:

fastnews-ads-banner